
Արազ Օզբիլիսը ֆանտաստիկ հարվածով հավասարեցնում է հաշիվը՝ Սպարտակ – Կուբան՝ 1:1 (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակն» ընդունել է Կրասնոդարի «Կուբանին»: Արդեն տեղեկացրել ենք, որ Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» մեկնարկային կազմում է մտել խաղադաշտ, իսկ Արազ Օզբիլիսը՝ «Կուբանի»: Հանդիպման 23-րդ րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ. Կուլիկը դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ 57-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը ֆանտաստիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը: Ընդամենը 5 րոպե անց Բուկուրը հաշիվը դարձրեց 2:1՝ հօգուտ «Կուբանի»: Այս պահին ընթանում է հանդիպման 75-րդ րոպեն, հյուրերն առջևում են 2:1 հաշվով:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը