 
                        Արոնյանը ոչ-ոքի է խաղում Գրիշչուկի հետ. Հավակնորդների մրցաշար
 
                                    Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի նախավերջին՝ 13-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ և գործնականում զրկվեց առաջին տեղը զբաղեցնելու հնարավորությունից:
Զուգահեռաբար ընթացող պարտիաներում Վլադիմիր Կրամնիկը առավելություն ունի Բորիս Գելֆանդի նկատմամբ, իսկ Մագնուս Կարլսենը՝ Թեյմուր Ռաջաբովի: Եթե Կրամնիկը ոչ-ոքի խաղա, կամ Կարլսենը հաղթի, ապա Արոնյանը կարող է առավելագույնը 2-րդ տեղը զբաղեցնել: Երկու մրցավեճերն էլ շարունակվում են:
Այսօր ավարտված ևս մեկ պարտիայում Պյոտր Սվիդլերը սպիտակներով առավելության հասավ Վասիլի Իվանչուկի նկատմամբ և վաստակած 7 միավորով հավասարվեց Լևոն Արոնյանին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        