 
                        Ալեքսանդր Գրիշչուկ – Լևոն Արոնյան` 1/2
 
                                    Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում ավարտին է մոտենում աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Նախավերջին՝ 13-րդ տուրում Հայաստանի թիվ 1 գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով ընթանում է 3-րդ տեղում (6.5 մ.), սև ֆիգուրներով խաղում է ռուս Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Լևոնին այսօր միայն հաղթանակ է հարկավոր, հակառակ դեպքում՝ նա չի կարող պայքարել չեմպիոնության համար:
Սակայն Արոնյանին կարող է հաղթանակն էլ չօգնել. եթե այսօր Վլադիմիր Կրամնիկը (8 մ.) սպիտակներով առավելության հասնի Բորիս Գելֆանդի նկատմամբ, ապա անհասանելի կդառնա նրա համար:
Երկրորդ տեղում ընթացող նորվեգացի Մագնուս Կարլսենն (7.5 մ.) այսօր սևեորվ խաղում է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: 13-րդ տուրում ուժերը կչափեն նաև Պյոտր Սվիդլերն ու Վասիլի Իվանչուկը:
Լևոն Արոնյանի, Վլադիմիր Կրամնիկի և Մագնուս Կարլսենի մասնակցությամբ պարտիաների ընթացքին կարող եք հետևել ստորև.
Գրիշչուկ – Արոնայն
Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom
 
 Կրամնիկ – Գելֆանդ
 
Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom
 
 Ռաջաբով – Կարլսեն
 
Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        