
Թիերի Անրին դարձել է հաղթական գոլի հեղինակ (տեսանյութ)

Ֆրանսիայի հավաքականի և «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին, ով այժմ հանդես է գալիս ամերիկյան «Նյու Յորք Ռեդ Բուլզում», շարունակում է գոլեր խփել։
Երեկ «Ռեդ Բուլզը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթել է «Ֆիլադելֆիային»։ Այս խաղի հաղթական գոլը հանդիպման 81-րդ րոպեին խփել է Անրին։
Հարկ է նշել, որ ֆրանսիացին խաղադաշտ է մտել 60-րդ րոպեին՝ փոխարինելով մեկ այլ հայտնի ֆուտբոլիստի՝ Թիմ Քեյհիլին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը