Բաժիններ՝

Թիմում 4 դարպասապահ ունենք, և միայն մարզիչն է նրանցից մեկին ընտրում. Մարսելո

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն խոսել է Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի «Սարագոսայի» հետ կայացած հանդիպման (1։1) մասին։

«Ոչ-ոքին երբեք մեզ համար թույլատրելի արդյունք չի համարվել։ Մենք միշտ խաղում ենք հաղթանակի համար։

Թեև դեռ որաշակի հնարավորություններ ունենք Լա լիգայում, մեր ողջ ուշադրությունը կենտրոնացրել ենք Չեմպիոնների լիգայի վրա։

Դիեգո Լոպեսը հերթական լավ հանդիպումն անցկացրեց։ Մենք թիմում 4 դարպասապահ ունենք, և միայն մարզիչն է նրանցից մեկին ընտրում։ Մոուրինյոն գիտի, թե ինչ է անում, և մենք կատարում ենք նրա պահանջները», – բրազիլացու խոսքերն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս