Ահմեթ Դավութօղլուն պաշտոնական այցով այսօր ժամանում է Բելառուս

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն պաշտոնական այցով այսօր ժամանում է Բելառուս: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ը:

Դավութօղլուն Բելառուսում մասնակցելու է երկու երկրների միջև գործող վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագրի ստորագրման արարողակարգին: Իր բելառուսական այցի շրջանակներում Դավութօղլուն քննարկելու է նաև Թուրքիայի ու Բելառուսի միջև երկկողմանի հարաբերությունների հարցը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031