Բաժիններ՝

Բաց նամակ Արմեն Աշոտյանին` ԲՈՀ-ի գործող աստիճանաշնորհման կանոնակարգերի մասին

Բաց նամակ ՀՀ ԿԳ նախարար պարոն Արմեն Աշոտյանին

Հարգելի պարոն նախարար.

Ուսումնասիրելով ՀՀ ԲՈՀ-ի գործող աստիճանաշնորհման կանոնակարգերը և հաշվի առնելով աստիճանաշնորհման գործընթացում Ձեր կողմից առաջարկված խստացումները` մի խումբ երիտասարդ գիտնականներով նախաձեռնել և մշակել ենք մի շարք առաջարկություններ` կանոնակարգերում փոփոխություններ իրականացնելու նպատակով: Կից ուղարկում ենք առաջարկությունները, առաջարկներին միացած անձանց տվյալները և խնդրում նշանակել հանդիպում` դրանք ավելի հանգամանալից քննարկելու և ներկայացնելու համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

10-րդ կետ. Հանել առանց համահեղինակների հոդվածի առկայության պահանջը և ավելացնել «Web of Knowledge» և «Scopus» շտեմարաններում հաշվառված և/կամ ազդեցության գործակից (impact factor) ունեցող պարբերականներում առնվազն 1 հոդված ունենալու պահանջը թեկնածուական և 5-ը՝ դոկտորական պաշտպանությունների դեպքում: 18-րդ կետ. Հստակեցնել ԲՈՀ-ի կողմից ատենախոսվողին հատկացվող ֆինանսական և նյութատեխնիկական փոխհատուցման պայմանները և կարգը:19-րդ կետ. Փիլիսոփայություն առարկան «Ընդհանուր փիլիսոփայության հիմունքներ»–ի փոխարեն դասավանդել որպես «Գիտության փիլիսոփայություն» և ստեղծել դասընթացների միասնական սիլաբուսը ՀՀ բոլոր ասպիրանտների համար, որը հասանելի կլինի առցանց ԲՈՀ-ի կայքում:

35-րդ կետ. Ավելացնել, որ ատենախոսությունն էլեկտրոնային տարբերակով պետք է տեղադրված լինի ԲՈՀ-ի և/կամ Հայաստանի ազգային գրադարանի կայքում, որտեղ հասանելի կլինեն առնվազն հեղինակի տվյալները, հաստատության տվյալները (որտեղ թեկնածուն եղել է որպես հայցորդ) հանգուցային բառերը և ամփոփագիրը: Հեղինակի թույլտվությամբ կարող են տեղադրվել նաև ատենախոսությունն ու սեղմագիրն ամբողջությամբ:

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ

2-րդ կետ. Միասնականացնել բոլոր ասպիրանտների համար և մասնագիտական քննության հաստատված հարցաշարը տեղադրել ԲՈՀ-ի կայքում քննաշրջանից առնվազն 2 ամիս առաջ:

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Հավելված 2. 7-րդ կետից հանել «հայցորդի մասնաբաժինն ատենախոսության հիմնական արդյունքներն արտացոլող համատեղ աշխատանքում» և «տեղեկանք հետազոտությունների արդյունքների (լաբորատոր փորձեր, առաջնային նյութ և այլն) հավաստիության մասին» տեղեկանքներ ներկայացնելու պահանջները: Հստակեցնել 8-րդ կետը կամ ներառել հավելված 5-ում:Հավելված 5. Ցուցակում ներառել խորհրդի անդամների աշխատանքային հասցեները, ինչպես նաև առաջարկել ԲՈՀ-ին ցուցակում ավելացնել նաև աշխարհի այլ համալսարանների հասցեները՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով:Հավելված 3. 4-րդ կետին ավելացնել՝ «սղագրությանը կցել պաշտպանության վիդեոձայնագրությունը»: 9-րդ կետից հանել «տեղեկանքներ` ատենախոսության հիմնական արդյունքներն արտացոլող համատեղ աշխատանքներում հայցորդի մասնաբաժնի մասին և հետազոտությունների արդյունքների (լաբորատոր փորձեր, առաջնային նյութ և այլն) հավաստիության մասին» ։

Գիտաաստիճանաշնորհման ընթացակարգում ատենախոսվողին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի, թերթիկների և ձևաթղթերի էլեկտրոնային տարբերակները տեղադրել ԲՈՀ-ի կայքում, ինչպես նաև ԲՈՀ-ի կողմից սահմանված չափանիշներին համապատասխան պատրաստված ատենախոսության օրինակի էլեկտրոնային տարբերակը:

Կանոնակարգերում ավելացնել դրույթ հայցորդի՝ ատենախոսության նկատմամբ հեղինակային իրավունքների մասին:

Մասնագիտական խորհրդի անդամներին սեղմագիրն ուղարկել միայն էլեկտրոնային փոստի միջոցով և նամակի կրկնօրինակն (Cc) ուղարկել ԲՈՀ:

Բոլոր ատենախոսությունների պաշտպանության վերաբերյալ տվյալները տեղադրվում են ԲՈՀ-ի կայքում՝ ատենախոսության պաշտպանությունից առնվազն մեկ ամիս առաջ:

Անահիտ Մանասյան

Տնտեսական գիտությունների թեկնածու , «Տեկտում» ՀԿ նախագահ

 Անդրանիկ Պետրոսյան

ԵՊՀ, Քիմիայի ֆակուլտետ, ասպիրանտ

Արթուր Մովսիսյան 

ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ առաջատար գիտաշխատող

Արթուր Ավագյան

Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ

Արսեն Գասպարյան 

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ

Արսեն Սահակյան

ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ, Օրգանական քիմիայի ինստիտուտ, ապիրանտ

Գոհար Թադևոսյան

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող

Դավիթ Մելիք-Նուբարյան

ԵՊԲՀ առողջապահության կազմակերպման և բժշկական իրավունքի ամբիոն, ամբիոնի ասիստենտ

Էվիյա Հովհաննիսյան

ԵՊՀ, Մշակութաբանության ամբիոնի ասպիրանտ, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ «Մատենադարան»

Լիլիթ Մանուկյան

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի լաբորանտ,մագիստրանտ

Խաչիկ Գևորգյան

Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս, «ԱՐՄԱԿԱԴ» ՀԿ նախագահ

Քրիստին Գրիգորյան

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Փիլիսոփայության ֆակուլտետի տրամաբանության և տեսական փիլիսոփայության ամբիոնի ասիստենտ:

Հարություն Սարգսյան 

ԵՊՀ կրտսեր գիտաշխատող

Հարություն Ալավերդյան

Կենսաբանական գիտությունների թեկնածու

Հովակիմ Զաքարյան

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող

Հրայր Ազիզբեկյան

ՀՀ ԳԱԱ ՖՀԻ գիտաշխատող

Մարի Հովհաննիսյան

Մագիստրոս, հասարակագետ

Նարինե Ղազարյան

ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող

Նելլի Բաբայան

Կենսաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսորի ասիստենտ, ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետ

Ռաֆայել Պետրոսյան

ՇՀՑՏԻ, ԿԳՏԴ, դոկտորանտ

Սարգիս Աղայան 

Կենսաբանական գիտությունների թեկնածու «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ

Սարգիս Հայոցյան 

Քիմիական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ, Օրգանական քիմիայի ինստիտուտ գիտաշխատող

Սոնա Բուլոյան

ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ, Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ, կրթ. գիտաշխատող 

Սուրեն Մարկոսյան

Կալգարիի համալսարան, մագիստրոս

Վահե Օհանյան

Կենսաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ կրտսեր գիտաշխատող

Վարդան Մամիկոնյան 

Կենսաբանական գիտությունների թեկնածու ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ, Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ, գիտաշխատող

«168 ԺԱՄ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս