ԵՄ-ի ֆինանսական գագաթաժողովի առաջին օրն էական արդյունքներ չեն գրանցվել
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տնտեսական հարցերին նվիրված ԵՄ-ի (ԵԽ-ի) երկրների ղեկավարների գագաթաժողովի առաջին օրում չի գրանցվել ակնկալվող էական առաջընթաց: Այդ մասին են վկայում գագաթաժողովի արդյունքները և հանդիպման մասնակիցների հայտարարությունները:
Հանդիպման ժամանակ քննարկվել է ԵՄ-ի զարգացման տնտեսական առաջնահերթությունների հարցը: Եվրախորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը երեկ ուշ երեկոյան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այդ առաջնահերթությունների թվում են ֆինանսական կայունության վերականգնման, գործազրկության դեմ պայքարի, պետական ֆինանսների կայունության ապահովման, հարկերի չվճարման դեմ պայքարի հարցերը: