Բաժիններ՝

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նորաձևության ատելյե է բացել (լուսանկարներ)

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն այսուհետ նաև որպես դիզայներ է հանդես գալու: Արդեն մարտի մեկից  գործում է  «Anahit Simonyan Fashion» ատելյեն: Տղամարդկանց, կանանց, ինչպես նաև երեխաների համար նախատեսված երեկոյան զգեստները կարելի է պատվիրել կամ նույնիսկ ձևափոխել հենց այս ատելյեում: Անահիտի խոսքով՝ ատելյեն առաջարկում է նաև հագուստին համապատասխան բիժուտերիա: ««Anahit Simonyan Fashion» ատելյեում կարող են և՛ հագուստ պատվիրել, և՛ հագուստի հետ կապված ցանկացած փոփոխություն կատարել: Հիմա դեռևս ատելյե է, ծրագրում եմ նաև երեկոյան զգեստների խանութ ունենալ, որը կկոչվի իմ անունով: Հիմնականում շեշտը դրել ենք երեկոյան զգեստների վրա, բայց եթե այլ զգեստների պատվերներ լինեն՝ մեծ հաճույքով կպատրաստենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անահիտ Սիմոնյանը:

Անահիտ, ինչպե՞սորոշեցիք,որպետքէդիզայներականաշխատանքովզբաղվել:

– Ես փոքր տարիքից կարել եմ և սիրել եմ կարած հագուստներ կրել: Երգարվեստում եղած ժամանակ էլ իմ բեմական հագուստի գրեթե ողջ մասի հեղինակը հենց ես էի: Համագործակցում էի տարբեր դերձակների հետ: Վերջերս էլ, զգալով, որ երգելով գումար չեմ վաստակում, որովհետև հարսանիքներին, կնունքներին և նմանատիպ միջոցառումներին չեմ երգում, որոշեցի իմ բիզնեսն ունենալ: Առաջինը հենց սա էլ մտքիս եկավ: Հիմա, փառք Աստծո, ունեմ այս ատելյեն և հիանալի դերձակներ, ովքեր կարողանում են ամեն ինչ իրագործել: Բիժուտերիաներն էլ ես ինքս եմ պատրաստում և շատ ժամանակ բեմում կրել եմ հենց իմ սարքած զարդերը: Հիմա աշխատում եմ բոլորի համար:

– Ովքե՞ր կլինեն Ձեր ատելյեի հաճախորդները:

Կարդացեք նաև

– Իմ ատելյեի հաճախորդները կլինեն այն մարդիկ, ովքեր սիրում են էքսկլյուզիվ, անհատական, գեղեցիկ հագուստ, և նրանք, ովքեր հավանում են իմ ոճը, հագուստը: Ես շարունակելու եմ բեմում ներկայանալ իմ մոդելավորած հագուստով: Կարծում եմ՝ այդպես մարդիկ կծանոթանան նաև իմ աշխատանքներին:
– Գնային առումով Ձեր առաջարկած զգեստները մատչելի՞ են բոլորին:

– Այո, վստահ կարող եմ ասել, որ բոլորը կարող են իրենց թույլ տալ մեր ատելյեից զգեստ պատվիրել: Ես ի սկզբանե հենց այդպես էլ մտածել եմ, որ բոլորի համար՝ և՛ ուսանողի, և՛ երեխայի, և՛ մեծ տարիքի մարդկանց համար գները մատչելի լինեն:

– Պատվիրատուներին օգնելո՞ւ եք Ձեր խորհուրդներով:

– Եթե պատվիրատուն ցանկանա իմ միջամտությունը, ես մեծ սիրով կօգնեմ, եթե ոչ՝ իրենց որոշած հագուստը կպատվիրեն, դերձակները կկարեն:

– Հայկականշոուբիզնեսի ներկայացուցիչների հետ համագործակցելո՞ւ եք:

– Այո, հենց հիմա պատրաստում ենք երգչուհի Էմմիի տեսահոլովակի հագուստը: Շուտով կնկարահանվի տեսահոլովակը, հագուստի դիզայնը ես եմ արել: Շուտով նաև ֆոտոշարք է լինելու, որտեղ հանդես են գալու շոու-բիզնեսի ներկայացուցիչները:

– Դուք ի՞նչ գույներ եք նախընտրում:

– Նախընտրում եմ վառ գույներ: Ես սիրում եմ, երբ կինը մտնելով նոր միջավայր՝ ուշադրությունը կլանում է իր վրա՝ թե՛ իր անհատականությամբ, թե՛ իր յուրօրինակ զգեստով, թե՛ գեղեցիկ տեսքով:

– Իսկ հետևո՞ւմ եք հայ դիզայներների աշխատանքներին:

– Այո, հետևում եմ մյուս դիզայներների աշխատանքներին: Կարծում եմ՝ հայ բոլոր դիզայներներն էլ շատ լավն են: Համագործակցել եմ Արևիկ Սիմոնյանի հետ, շատ եմ սիրում Արամ Նիկոլյանին, Ֆաինա Հարությունյանին, Մանուկ Ալեքսանյանին: Կարծում եմ՝ այս ոլորտը մեզ մոտ զարգանում է, շատ տաղանդավոր դիզայներներ ունենք: Հայ ժողովուրդը կարող է հանգիստ օգտվել հայ դիզայներների աշխատանքներից, քանի որ գրեթե նույն մակարդակին ենք հասել, ինչ դրսի դիզայներները:

– Ինչպե՞ս է Ձեր նոր աշխատանքին վերաբերվում Ձեր ամուսինը՝ Հայկոն:

– Հայկոն է այս ամեն ինչը հիմնել ինձ համար, ես նրան անչափ շնորհակալ եմ: Հենց նա է ինձ ոգևորել, որ պետք է սեփական ատելյե բացել, քանի որ դեռ այն ժամանակ, երբ ատելյեն չէի բացել, շատ պատվերներ էի ստանում: Ես զգացի, որ պահանջ կա: Հայկոն ամեն ինչ արեց և հիմնեց այս արտադրամասը: Ուրախ եմ, որ նա իմ կողքին է և ինձ ուժ է տալիս:

– Իսկ երգն այս ամենից չի՞ տուժի:

– Կարծում եմ՝ երգը չի տուժի, որովհետև երգն ինձ համար հոբբի է, աշխատանք չի, որ ես մտածեմ, թե ինչպե՞ս երգելով գումար աշխատեմ: Ժամանակ առ ժամանակ կունենամ համերգներ, բնականաբար, համերգների հրավերներ ունեմ, շարունակում եմ մասնակցել: Մեկը մյուսին դժվար խանգարի:

– Մոտ ժամանակներս Ձեր երկրպագուներն ի՞նչ նորություն կարող են ակնկալել Ձեզանից :

– Մոտ ժամանակներս Ռիչարդ Մադլենյանի կողմից գրված երգը կձայնագրեմ և ապրիլ-մայիս ամիսներին տեսահոլովակ կնկարահանեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս