Վրաստանը ստացել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսելու պլանը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանը ստացել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսելու գործողությունների պլանը: Այն Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեին հանձնել է ԵՄ-ի՝ ներքին հարցերով հանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմը:
Այս կապակցությամբ Փանջիկիձեն հայտարարել է. «Վրացական կողմն այդ այցը դիտարկում է որպես Վրաստանին ԵՄ-ի աջակցության ևս մեկ դրսևորում: Վրաստանին արդեն հնարավորություն է տրվում անցում կատարել ոչ վիզային ռեժիմի շուրջ բանակցությունների հաջորդ փուլին:
Մեզ համար ռազմավարական կարևորություն ունի ԵՄ-ի երկրներում Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի տեղաշարժվելու հեռանկարների բացումը, ինչը կնպաստի ԵՄ-ի հետ հետագա մերձեցմանը: Կարծում եմ, որ Վրաստանը բավական առաջ է գնացել վիզային ռեժիմի ազատականացման հարցում»: