Բաժիններ՝

«Լուսանկարչությունն իմ ձեռքին դարձավ մի հզոր գործիք, որի միջոցով փորձում եմ պահպանել իմ հայրենիքը» (լուսանկարներ)

168.am-ը զրուցել է ֆրանսիահայ լուսանկարիչ Գրիգոր Խաչատրյանի հետ, ով մասնակցել է Ղարաբաղյան շարժման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսին:

Հայաստանումչեքբնակվում, բայց Ձեր աշխատանքների մեծ մասը Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին է նվիրված:

– Այո, հիմա Հայաստանում չեմ բնակվում: 2011թ. ստացա Ֆրանսիայից առաջարկ: Հիմա ապրում ու աշխատում եմ Ֆրանսիայում: Երբ 12 տարեկան էի, գաղափար առաջացավ՝ տեսածս լուսանկարների միջոցով ցույց տալու: Ես ծնունդով սյունեցի եմ: Փոքր ժամանակ սիրում էի պապիս հետ անտառներով ման գալ: Պապս իմ մեջ սերմանեց սերը բնության հանդեպ: Ինձ թվում էր, որ անարդար է, երբ գեղեցկությունը տեսնում եմ միայն ես, իսկ պատկերացրեք՝ քանի՞ միլիարդ մարդ է ապրում երկրագնդի վրա: Եվ որպեսզի մարդկանց ցույց տամ այն գեղեցկությունը, որը տեսնում են իմ աչքերը, ես խնդրեցի  ինձ համար լուսանկարչական ապարատ գնել: Հետագայում լուսանկարչությունն իմ ձեռքին դարձավ մի հզոր գործիք, որի միջոցով փորձում եմ պահպանել իմ հայրենիքը:  Տեսախցիկս իմ ուժեղ և հավատարիմ դաշնակիցն է, իսկ լուսանկարչությունն իմ ձեռքին մի հզոր գործիք է, որի միջոցով փորձում եմ պահպանել ու տարածել մեր պատմական արժեքները: Ամարաս, Գանձասար, Դադիվանք, Ավետարանոց, Տիգրանակերտ և այլն: Հզոր ու գեղեցիկ է Արցախն այսօր, ահա այս խորագրով էլ ներկայացրինք Արցախ աշխարհը հանրությանը: Արցախի մասին խոսելիս՝ կարող եմ ասել, որ այն, չնայած միջոցների սղությանը,  կարողացել է պահպանել իր մշակութային ժառանգությունը:

Համագործակցո՞ւմ եք Հայաստանի կամ Ֆրանսիայի լուսանկարիչների հետ:

Հայաստանում շատ լուսանկարիչ ծանոթներ ունեմ, բայց համագործակցություններ կամ նման ծրագրեր դեռ չկան: Այստեղ՝ Ֆրանսիայում, համագործակցում եմ տեղի լուսանկարիչների, ասոցիացիաների հետ:

ՖրանսիայիհայհամայնքիհետհամատեղջանքերովԱրցախյանշարժման 25-ամյակիննվիրվածցուցահանդեսէիքկազմակերպել, ի՞նչարձագանքստացավ, արդյո՞քդաառաջիննմանատիպնախաձեռնություննէր:

– Սա իմ առաջին Արցախին նվիրված ցուցահանդեսն էր: Արցախ աշխարհի գեղեցկությունը հանրությանը ցույց տալն էլ դարձավ մեր ցուցահանդեսի հիմքը: Ցուցահանդեսը հիմնականում ճանաչողական բնույթ է կրում: Փորձել ենք Արցախը ներկայացնել գրեթե ամբողջությամբ՝ պատմամշակութային արժեքներ, եկեղեցիներ, բնություն, սովորական արցախցու առօրյա կյանք: Այն մեծ ոգևորությամբ ընդունվեց թե՛ հայերի, թե՛ ֆրանսիացիների և թե՛ այլ ազգերի կողմից: Լուսանկարներին նայելով, նրանք նաև հետաքրքրվում էին Արցախի պատմությամբ: Նշեմ, որ ցուցահանդեսը կրելու է շարունակական բնույթ: Հետագայում այն նաև ցուցադրվելու է Ֆրանսիայի մի քանի քաղաքներում: Իսկ մինչ այդ՝ ապրիլի 24-ին, նախատեսում ենք կազմակերպել Մեծ եղեռնի  զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդես: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանին՝ մեզ լուսանկարներ տրամադրելու համար:

Grigor-Lusankarich (5) Grigor-Lusankarich (6) Grigor-Lusankarich (7) Grigor-Lusankarich (8) Grigor-Lusankarich (9) Grigor-Lusankarich (10) Grigor-Lusankarich (11) Grigor-Lusankarich (12) Grigor-Lusankarich (14) Grigor-Lusankarich (15) Grigor-Lusankarich (16)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս