
Թուրքիայում թերթաքարային գազի պաշարները կազմում են 424 միլիարդ խորանարդ մետր. ամերիկյան զեկույց

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը կից Էներգետիկ տեղեկատվության ղեկավարման կենտրոնը զեկույց է հրապարակել Թուրքիայի թերթաքարային գազի պաշարների մասին:
Ըստ այդ զեկույցի՝ Թուրքիայի թերթաքարային գազի պաշարները գնահատվում են 424 միլիարդ խորանարդ մետր: Թուրքիայում գազի տարեկան սպառումը կազմում է 45-50 միլիարդ խորանարդ մետր, ինչը նշանակում է, որ թերթաքարային գազի տվյալ քանակը նրա համար կարող է ծառայել որպես մոտ 10 տարվա ռեզերվ:
Զեկույցում նշված է, որ Թուրքիայում թերթաքարային գազի պաշարներ հայտնաբերվել են երկու տարածաշրջաններում՝ Մարմարայում և հարավ-արևելքում: Մասնավորապես, Դիարբեքիրի ու Մարդինի նահանգների միջև ընկած Դադաշ շրջանում առկա է 254 միլիարդ խորանարդ մետր թերթաքարային գազ: