
Ինքնասպանություն գործել ցանկացողը ներողություն է խնդրել

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ժամը 16.13-ին անձը չպարզված քաղաքացին ահազանգել է ԱԻ նախարարություն և ասել, որ ցանկանում է ինքնասպանություն գործել: «1-02» ծառայությունում ճշտվել է, որ ահազանգողը բնակվում է Երևանի Օրբելի փողոցի 65 շենքի թիվ 27-րդ բնակարանում:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և ՀՆՓԱԻ կենտրոնի 1-ին հերթապահ խումբը:
Ոստիկանության աշխատակիցների և փրկարարների բացատրական աշխատանքների արդյունքում Արամ Մելքոնյանը (ծնված 1956 թ.) գիտակցելով իր սխալը` ներողություն է խնդրել: