
Ինքնասպանության փորձ

Փետրվարի 20-ին, ժամը 16.13-ին չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը ցանկանում է ինքնասպանություն գործել: Ահազանգողը բնակվում է Երևանի Օրբելի փողոցի 65 շենքի թիվ 27-րդ բնակարանում:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և ՀՆՓ ԱԻ կենտրոնի 1-ին հերթապահ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: