
Bentley-ն ներկայացրել է Continental Flying Spur-ի նորացված տարբերակը (տեսանյութ)

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Bentley-ն ներկայացրել է Continental Flying Spur-ի նորացված տարբերակը, որն այժմ ունի ավելի ագրեսիվ և շքեղ տեսք: Մեքենայի տեխնիկական տվյալների մասին պաշտոնական տեղեկատվությունը բացակայում է:
Այնուամենայնիվ հայտնի է, որ նրա 6 լիտրանոց W12 շարժիչն ունի ավելի քան 616 ձիաուժ, մինչդեռ սրանից առաջ այն կազմում էր 552 ձիաուժ: Բացի այդ, բարձր տեխնոլոգիական նյութերի օգտագործման շնորհիվ մեքենայի քաշը թեթևացվել է 50 կիլոգրամով: