
Սաֆար Աբիևը մեկնել է Բրյուսել

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն այսօր մեկնել է Բրյուսել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Աբիևը Բրյուսելում մասնակցելու է այն երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հերթական նստաշրջանին, որոնք Աֆղանստանում մասնակցում են ISAF-ի միջազգային օպերացիաներին:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Սաֆար Աբիևը մեկնել էր Թուրքիա, ուր հանդիպումներ է ունեցել այդ երկրի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի, գլխավոր շտաբի պետ, գեներալ Նեջդեթ Օզելի, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Հայրի Քըվրըքօղլուի, պաշտպանական արդյունաբերության փոխնախարար Ֆարուք Օզլյուի, նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: