Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել է Սերժ Սարգսյանին
                                    Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել է Սերժ Սարսգյանին՝ Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Նշվում է, որ Սաակաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Սարգսյանի հետ և հեռախոսազրույցի ընթացքում հաջողություններ է մաղթել նրան: Բացի այդ, Սաակաշվիլին հայ ժողովրդին մաղթել է բարեկեցություն, տնտեսական ու ժողովրդավարական զարգացում:
Վրաստանի ու Հայաստանի նախագահները նաև քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    