Ո՞րն է Գոհար Գասպարյանի «գտնված երազը»
Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն իր ընտանքի համար կարող է հրաժարվել իր աշխատանքից: Այս մասին հաղորդավարուհին ասաց 168.am-ի հետ զրույցում։
Սակայն դժվարացավ նշել, թե որն է իր «գտնված երազը: «Դեռ չգիտեմ, թե որն է իմ կյանքի գտնված երազը: Երբ ունենամ ընտանիք, երեխաներ, այդ ժամանակ էլ կկարողանամ ճիշտ պատասխան տալ: Հիմա դեռ չունեմ, բայց հասկանում եմ, որ երեխաները կյանքում ամենակարևոր բանն են, երևի հենց իմ ընտանքին էլ կլինի իմ գտնված երազը»,- ասաց Գ. Գասպարյանը: Վերջինիս խոսքով, նա հանուն իր ընտանիքի, կարող է շատ հեշտությամբ թողնել իր աշխատանքը: «Ես շատ զբաղված եմ լինում, մեծ ծանրաբեռնվածություն ունեմ, բայց այդ ամենի հետ մեկտեղ ես երբեք հետին պլան չեմ մղում իմ հարազատներին, ընտանիքին, ընկերներիս: Անկախ ժամանակի սուղությունից, միշտ ինձ հարազատ մարդկանց համար ժամանակ գտնում եմ: Ես կարող եմ չաշխատել, բայց հաստատ համոզված եմ, որ կկարողանամ ընտանիքիս օրը լցնել: Կարևոր չէ կինն աշխատում է, թե ոչ, եթե նա կյանքի, իր մասնագիտության կամ իրեն շրջապատող առարկաների հանդեպ հետաքրքրություն ունի՝ ամեն բան ընտանիքում էլ կանցնի հետաքրքիր: Եթե մի օր, հանուն իմ ընտանիքի, թողնեմ աշխատանքս, դա բնավ չի նշանակի, որ կդադարեմ ինչ-որ հետաքրքիր բաներ մտածելուց և դրանք ի կատար ածելուց: Եթե մարդը սիրում է մտածել, սիրում է ինչ-որ բան արարել, նա դա շատ հեշտ կարող է անել նաև իր ընտանիքում»,- ասաց հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը: