
Էրդողանն Անկարայում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ

Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ Անկարայում հանդիպել է ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի նախագահ Հալիդ Մաշալի հետ: Վերջինս Թուրքիա է ժամանել ՀԱՄԱՍ-ի 4 բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ:
Այդ հանդիպումը նախորդել է փետրվարի 27-ին Կահիրեում կայանալիք ՀԱՄԱՍ-ի ու ՖԱԹՀ-ի միջև բանակցություններին: Հանդիպման ժամանակ Մաշալն Էրդողանին իրազեկել է պաղեստինյան կողմերի միջև տարվող բանակցությունների ընթացքի մասին: Էրդողանը կարևորել է նրանց միջև համաձայնության ձեռք բերումը՝ ընդգծելով, որ դա կնպաստի տարածաշրջանում խաղաղության ապահովմանը: