
Սիրիական հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու տարբերակը չի գործում. Սերգեյ Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Ռուս-արաբական համագործակցության ֆորումի բացման ժամանակ հայտարարել է, որ սիրիական հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու տարբերակը չի գործում և անհրաժեշտ է երկխոսություն սկսել Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջև.
«Կարելի է եզրակացնել, որ չի գործում հակամարտության ուժային կարգավորման վրա կողմերի կատարված շեշտադրումը: Գնալով ավելի է զգացնել տալիս երկխոսության սկսման անհրաժեշտությունը: Մոսկվան նպաստելու է այնպիսի պայմանների ստեղծմանը, որ երկխոսությունը սկսվի շուտափույթ՝ առանց նախապայմանների ու Ժնևյան պայմանավորվածությունների հիման վրա»:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Մոսկվա է ժամանելու Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը: