
Այսօր Թբիլիսիում կմեկնարկի Բաչո Ախալայայի նկատմամբ դատական գործընթացը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Թբիլիսիում մեկնարկելու է պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայի նկատմամբ դատական գործընթացը:
Այդ կապակցությամբ Ախալայայի կին Աննա Նադարեիշվիլին դիմել է ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլիին, որպեսզի նա ապահովի Թբիլիսիի քաղաքային դատարանի առջև կարգուկանոն: Ախալայայի կնոջն անհանգստացնում է այն, որ դատական գործընթացի սկսվելու հետ կապված՝ այնտեղ պլանավորված է ակցիայի անցկացում:
Հիշեցնենք, որ Բաչո Ախալայան ձերբակալվել է 2012 թվականի նոյեմբերի 7-ին և մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահման մեջ: