Բաժիններ՝

Շուտով լուծում կստանա Բաթումում թուրքական մզկիթի կառուցման հարցը. Բիձինա Իվանիշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեկ Անկարայում իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ շուտով լուծում կստանա Բաթումում թուրքական մզկիթի կառուցման հարցը.

«Մենք խոսել ենք մշակութային ժառանգության, մզկիթի կառուցման մասին: Մենք հաջողությամբ լուծել ենք այդ հարցը և պայմանավորվել ենք դրա շուրջ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Թուրքիայի վարչապետին, որ ներկայումս ընթանում է Օշկիի ու Իշխանիի վերականգնումը:

Նա (Էրդողան) խոստացավ, որ վրացի ճարտարապետները կարող են մուտք գործել այնտեղ: Մենք մեր կողմից կանենք ամեն հնարավոր բան՝ թուրքական ծագմամբ հուշարձանների մասին հոգ տանելու համար»:

2010 թվականին Վրաստանի ու Թուրքիայի կառավարությունների միջև ձեռք էր բերվել համաձայնություն, ըստ որի՝ Բաթումում պետք է կառուցվի Ազիզիե մզկիթը, որն այրվել է նախորդ դարի 50-ական թվականներին, իսկ դրա դիմաց Թուրքիան պետք է վերականգնի Օշկի և Իշխանի տաճարները:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Բաթումում քանիցս անցկացվել են բողոքի ակցիաներ՝ ընդդեմ թուրքական մզկիթի կառուցման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս