Բաժիններ՝

«Ա1+» հեռուստաընկերությունը լայն թափով եթեր կվերադառնա. մամուլ

«ՀՀ նախագահի ընտրություններից հետո, երբ ապրիլին լրացած կլինի ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի պաշտոնավարման ժամկետը, «Ա1+» հեռուստաընկերությունը լայն թափով եթեր կվերադառնա։ «Ժողովուրդի» իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ նույնիսկ բանակցություններ են սկսվել այդ կապակցությամբ»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«Այնուամենայնիվ, փորձեցինք տեղեկությունը ճշտել «Ա1+»-ի տնօրեն Մելս Մովսիսյանից։ «Ամալյանի գնալու հետ կապված մեզ եթեր տալը համարում եմ անհեթեթություն, քանի որ Գ. Ամալյանը երևի շատ փոքր մարդ է։ Նման հարցերը որոշում են շատ ավելի խոշոր մարդիկ»,–նշեց նա։

Հարցին, թե բանակցություններ եղել են արդյոք այդ թեմայով, «Ա1+»-ի ղեկավարը պատասխանեց, որ ոչ մի բանակցություն չի եղել. «Դրանք նախագահական ընտրությունների շրջանում պտտվող խոսքեր են։ Իսկ թվայնացումից հետո մրցույթներ երևի էլ չլինեն, քանի որ դրա կարիքը չկա»: Նշենք, որ ՀՀ-ում հեռուստաընկերությունները 2015թ.-ից կանցնեն թվային հեռարձակման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728