Բաժիններ՝

Բժիշկները չարդարացրին «օրենքով գող» Կամո Սաֆարյանի վերջին հույսը

Ռուսական Московский Комсомолец թերթի փոխանցմամբ՝ օրեր առաջ մոսկովյան դատարանը վերստին բանտ ուղարկեց հայազգի ազդեցիկ «օրենքով գող» Կամո Սաֆարյանին, ով հայտնի է «Կամո Գորկովսկի» մականվամբ: Դեռևս խորհրդային ժամանակներից հայտնի քրեական հեղինակությանը ձերբակալել էին նախորդ տարվա հուլիսին:

Իրավապահներին հայտնի է դարձել, որ պատրաստվում է «գողական սխոդկա», ինչից հետո նրանք այցելել են Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող ռեստորաններից մեկը, ուր սովորաբար հանգստանում են հանցավոր աշխարհի առաջնորդները, այդ թվում նաև 51-ամյա Կամոն:

Խուզարկման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է գրեթե 24 գրամ հաշիշ, ինչից հետո նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ «խոշոր չափի թմրանյութ ապօրինի պահելու» հոդվածով: Դրանից հետո նրանից ստորագրություն էին վերցրել երկրից չբացակայելու շուրջ և ազատ էին արձակել:

Մոսկովյան դատարանում քրեական հեղինակությունը պարզաբանել է, որ վաղուց է օգտագործում հաշիշ և որևէ դատապարտելի բան չի տեսնում դրանում: Դատարանը Սաֆարյանին դատապարտել է մեկ տարի ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում: Բայց երբ դատարանում նրա ձեռքին հագցրին ձեռնաշղթաները, քրեական հեղինակությունը սկսեց բողոքել սրտի շրջանում ունեցած ցավերից:

Նա պահանջել է շտապօգնություն կանչել իր համար: Դատարան ժամանած շտապօգնության մեքենաները դատապարտյալին տեղափոխում են հիվանդանոց: Ընդ որում, վախենալով Կամոյի «գործընկերների» հարձակումից՝ իրավապահները ստիպված են լինում ուղեկցել շտապօգնության մեքենաներին՝ մինչև ընդունարան:

«Օրենքվ գողը» կլինիկայում անցկացնում է երկու օր և փորձում է բժիշկներին համոզել, որ ինքը գտնվում է  քաղցկեղի վերջին փուլում: Սակայն բժիշկներն այլ կարծիքի էին և Կամոյին հանգիստ խղճով ուղարկում են մեկուսարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս