Բաժիններ՝

Ադրբեջանը մոբիլիզացնում է պահեստազորի սպաներին

Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթի փոխանցմամբ՝ Ադրբեջանում պլանավորված է կազմակերպել պահեստազորի սպաների հերթական ռազմական հավաքներ: Այս մասին հայտարարել է Զորահավաքի ու զոակոչի պետական ծառայությունը:

Որպես հավաքների անցկացման նպատակ է նշվում պահեստազորի սպաների պատրաստվածության մակարդակի կատարելագործումը: Դրա հետ կկապված՝ ներկայումս պետական ծառայությունում պատրաստում են համապատասխան փաստաթղթերը և նոր կանոնները:

Նախնական փուլում կազմակերպվելու են մասնագետ սպաների, այդ թվում նաև հատուկ միջնակարգ ու բարձրագույն կրթությամբ բժշկական աշխատակիցների հավաքները: Նշվում է, որ Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ Ադրբեջանում սպաների համար հավաքներում մնալու ժամկետը սահմանված է 2 ամիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728