Ո՞ւմ է «թողել» Լիլիթ Հովհաննիսյանը (տեսանյութ)

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյաանն հանրությանը ներկայացրեց իր նոր տեսահոլովակը: Օրեր շարունակ երգչուհին իր համացանցային էջերի միջոցով տեղեկացնում էր, թե ինչ անականկալ է պատրաստում իր երկրպագուների համար: Երգը  կոչվում է «Քեզ մի օր թողեցի»՞ Այն չստացված սիրո մասին է: «Այսօր սիրահարների տոնն է, և այն միայն միասին ապրող, միմյանց սիրող երջանիկ զույգերի համար չէ. լինում են նաև այլ դեպքեր…Այս տեսահոլովակս նվիրում եմ հատկապես միայնակ սիրողներին և շնորհավորում եմ բոլոր «տեսակի» սիրահարներին»,- իր ֆեյսբուքյան պատին գրել է երգչուհին: Ինչպես երգչուհու նախորդ՝ «Ես եմ հորինել» երգը, այնպես էլ  «Քեզ մի օր թողեցի»-ն ստեղծվել են իրական պատմության հիմքի վրա:  Րոպեներ առաջ համացանց ներբեռնած տեսանյութն արդեն հասցրել է 200-ից ավել դիտում ապահովել: Երգչուհու երկրպագուները վերջինիս սոցիալական տարբեր էջերում մեկնաբանություններ են թողնում՝ շնորհավորելով երգչուհուն՝ սիրահարների տոնի և տեսահոլովակի պրեմիերայի կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս