ՆԱՏՕ-ի փորձագետները երկուշաբթի կժամանեն Բաքու

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի փորձագետներն Ադրբեջան կայցելեն փետրվարի 18-19-ին: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

ՆԱՏՕ-ի փորձագետները Բաքու են ժամանելու Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ուսուցման համակարգի մի շարք ոլորտների աջակցման ու զարգացման նպատակով: Այցն իրականացվելու է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում՝ Անհատական գործընկերության ծրագրին համապատասխան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728