Բաժիններ՝

Թուրքիան համառորեն չի հրաժարվում Սև ծովում նավթի փնտրտուքից

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ թուրքական TPAO նավթագազային կորպորացիան և Shell ընկերությունը համաձայնագիր են ստորագրել Սև ծովում նավթի հետախուզման աշխատանքներ իրականացնելու շուրջ: Այդ նպատակով պետք է մի շարք հորատումներ իրականացվեն Սև ծովում: Գործարքը գնահատվում է 150 միլիոն դոլար:

Թուրքիան ակտիվորեն զբաղված է նավթահանքերի փնտրտուքով՝ նվազեցնելու համար նավթի ներկրումից ունեցած մեծ կախվածությունը: Այս տարվա սկզբին Սիիրթ (Սղերթ) նահանգում հայտնաբերվել է բարձրորակ նավթ: Թուրքիան նավթի որոնման աշխատանքներ է իրականացնում նաև Միջերկրական ծովում՝ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի այսպես կոչված բացառիկ տնտեսական գոտում:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին Թուրքիան քանիցս հորատումներ է իրականացրել Սև ծովի իր հատվածի արևելյան, կենտրոնական ու արևմտյան մասերում, սակայն նշանակալից ոչինչ չի հայտնաբերել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728