
Մինչև 2020 թվականը ռուսական բանակի հրթիռային բրիգադները կհագեցվեն «Իսքանդեր» հրթիռային համալիրներով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական բանակի հրթիռային բոլոր բրիգադները մինչև 2020 թվականը հագեցվելու են «Իսքանդեր» հրթիռային համալիրներով: Այս մասին այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը:
Վերջինիս խոսքերով՝ մինչև 2020 թվականը բանակի սպառազինության տակ կհայտնվեն նաև С-500, С-300В, ինչպես նաև Бук-3М համալիրները: Գեներալը հավելել է, որ մոտ ժամանակներս ընդունվելու են 2016-2025 թվականների սպառազինության ծրագիրն ու 2016-2020 թվականների պաշտպանության պլանը:
«Իսքանդեր-Մ»-ը օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիր է, որն առաջին անգամ ցուցադրվել է 1999 թվականի օգոստոսին: