
ԵՄ-ի պատժամիջոցներն Իրանին պատճառել են 40 միլիարդ դոլարի վնաս

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի պատժամիջոցներն Իրանին զրկել են 40 միլիարդ դոլարից: Այսպիսի հաշվարկ են կատարել Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) փորձագետները:
ՄԷԳ-ի գնահատմամբ՝ 2013 թվականի հունվարին Իրանում ածխաջրածինների արդյունահանման ծավալը նվազել է մինչև օրական 2.65 միլիոն բարելի, ինչը կազմում է վերջին 30 տարիների նվազագույն ցուցանիշը: Մինչդեռ Իրանի հանդեպ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներից առաջ այդ ցուցանիշը կազմում էր օրական 3.7 միլիոն բարել:
Վերջին 9 ամիսներին Իրանից նավթի արտահանումը ընկել է 40 տոկոսով, իսկ դրանից ստացված եկամուտները՝ 45 տոկոսով: