
Լիբանանում իրանցի գեներալ է սպանվել. մամուլ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի գեներալ Հասան Շատերին սպանվել է Լիբանանում: Այս մասին հայտնել է իրանական mashreghnews.ir լրատվական պորտալը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Շատերին Լիբանանում սպանվել է «սիոնիստական ռեժիմի վարձկանների» կողմից: Գեներալի սպանության վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվում: Նշվում է, որ Շատերին ղեկավարում էր Լիբանանում Իսլամական հեղափոխության ուժերը և վերահսկում էր Թեհրանի կողմից ֆինանսավորվող մի շարք նախագծերի իրագործումը: