Իրանն ու ԱԷՄԳ-ը պայմանավորվել են հանդիպել ևս մեկ անգամ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Թեհրանում ավարտվել է Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունների հերթական փուլը: Հանդիպման ժամանակ կողմերը կարողացել են մերձեցնել իրենց դիրքորոշումները մի շարք խնդիրների շուրջ:

Իրանն ու ԱԷՄԳ-ը պայմանավորվել են շարունակել բանակցությունները՝ վիճելի հարցերի շուրջ կառուցվածքային մոտեցմանը հասնելու համար: ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն հայտարարել է, որ Իրանն ու ԱԷՄԳ-ը հարթել են մի շարք տարաձայնություններ և համաձայնության են եկել համաձայնագրի տեքստի մի շարք կետերի շուրջ:

Սոլթանիեն հավելել է, որ կողմերը որոշել են հանդիպել ևս մեկ անգամ՝ կարծիքներ փոխանակալու տվյալ (վերջին) հանդիպման ժամանակ արված նոր առաջարկների վերաբերյալ: Բանակցությունների նոր հնարավոր ժամկետի մասին ոչինչ չի նշվում:

Տեսանյութեր

Լրահոս