Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին մեկնել է Թուրքիա

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր մեկնել է Թուրքիա: Այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Թուրքական այցի ժամանակ Իվանիշվիլիին ուղեկցում են էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն, ինչպես նաև ֆինանսների ու մշակույթի նախարարությունների ներկայացուցիչներ:

Իվանիշվիլիի թուրքական այցը տևելու է մեկ օր: Պլանավորված է, որ այդ այցի շրջանակներում Իվանիշվիլին հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Էրդողանի, խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728