
ԱՄՆ-ն ամեն տարի զորավարժություններ կանցկացնի Եվրոպայում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի զինծառայողներն ամեն տարի ՆԱՏՕ-ի Արձագանքման ուժերի հետ համատեղ զորավարժություններ են անցկացնելու Եվրոպայում, ինչը կնպաստի այդ միավորման պատրաստվածության բարելավմանը: Այս մասին Օսլոյում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն:
ՆԱՏՕ-ի Արձագանքման ուժերի կազմում մտնում են բարձր պատրաստվածություն ունեցող տեխնիկապես առաջադեմ զորամիավորմները՝ ցամաքային զորքերի, ռազմաօդային, ռազմածովային ու հատուկ նշանակության ուժերի բաղադրատարրեր: Անձնակազմը բաղկացած է մոտ 13.000 զինծառայողից, որոնք ներկայացնում են ՆԱՏՕ-ի անդամ երկրները: