«Ամուսնացած եմ նախագահի հետ». Ռիտա Սարգսյանը՝ ամուսնու և ընտանիքի մասին (տեսանյութ, լուսանկարներ)

Ռուսաստանյան հայտնի՝  Россия 24 / Вести   հեռուստաալիքը փետրվարի 7-ին և 8-ին ներկայացրել է իր պատրաստած՝ 2 մասից բաղկացած «Ամուսնացած եմ նախագահի հետ» («Замужем за президентом») վերնագրով ֆիլմը, որում ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը պատմել է գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի աշխատանքների մասին:

ՀՀ Առաջին տիկնոջ խոսքով՝ նախագահի գրաֆիկը շատ ծանրաբեռնված է՝ տասնյակ հանդիպումներ, հարյուրավոր ժամեր ինքնաթիռներում, հազարավոր որոշումներ: Հասկանալով այս ամենը՝ Ռիտա Սարգսյանն ամեն ինչ անում է ամուսնու համար մաքսիմալ հարմարավետություն ապահովելու համար: Առաջին տիկինը պատմություններ է ներկայացնում, որոնք հեռուստադիտողը պաշտոնական լրահոսի «կադրերում» չի տեսնում:

Ֆիլմում Սերժ Սարգսյանի մասին են պատմում նրա մանկության, պատանեկության ընկերները, նրանց մտերիմները, գործընկերները, հարազատները: Ռիտա Սարգսյանը պատմում է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը գրավել նրա սիրտը՝ 25 մեխակներ նվիրելով, ինչպես են ամուսնացել  ընտանիք կազմել:

Հեռուստաընկերությունը նկարահանումներ է անցկացրել Լեռնային Ղարաբաղում՝ Ս. Սարգսյանի հայրական տանը, Նախագահական ամառանոցում, և այլն:

Կարդացեք նաև

1 3.jpg 4.jpg 5.jpg 6.jpg 7.jpg 8.jpg 9.jpg 10.jpg 11.jpg 12.jpg 13.jpg 14.jpg 15.jpg 16.jpg 17 18.jpg 19.jpg 20.jpg 21.jpg 22.jpg 23.jpg544

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728