Բաժիններ՝

Ստեղծվել է աշխարհում առաջին թափանցիկ սմարթֆոնը (լուսանկարներ)

Էլեկտրոնային և օպտիկական տեսողութան ապակի արտադրող համաշխարհային առաջատար Polytron Technologies թայվանյան ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին թափանցիկ սմարթֆոնը: Ինչպես գրում է Cnews-ը, սմարթֆոնը հիմնականում պատրաստվել է ապակուց և թափանցիկ էլեկտրոնային բաղադրիչներից, և ունի սենսորային համակարգ:

Այնումենայնիվ, սմարթֆոնի կորպուսի վրա մի քանի ոչ թափանցիկ բաղադրիչներ կան` տեսախցիկը, SIM քարտի և հիշողության քարտի չիպերը և պլատան։

Թափանցիկ սմարթֆոնի տեխնիկական բնութագրիչների մասին դեռևս նորություններ չեն հաղորդվում: Միայն նշվում է, որ հավանաբար, նոր սարքավորումը կսկսեն արտադրել այս տարվա ընթացքում:

Սպասվում է, որ թափանցիկ սմարթֆոնը կցուցադրվի Բարսելոնայում Mobile World Congress ցուցահանդեսի ժամանակ։

Transparent_Smartphone1 Transparent_Smartphone2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս