
Արաբկիր վարչական շրջանում որդին արթնանալով հայտնաբերել է մորը կախված վիճակում

Այսօր՝ հունվարի 29-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևան քաղաքում: Ժամը 11:10-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Փափազյան 16 շենքի բնակարաններից մեկում մահացած կնոջ դի կա: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Արաբկիրի ոստկանության օպերատիվ խումբը նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է մահացած 56-ամյա Լ.Գ.-ի դին:
Ոստիկաններին նրա մայրը հայտնել է, որ աղջիկը խոհանոցում կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Մայրը հայտնել է նաև, որ ինքը և ինքնասպանություն գործածի որդին հարևան սենյակում քնած են եղել:
Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: