Բաժիններ՝

Խաբեությամբ տիրացել է «գործընկերոջ» բնակարանի վաճառքից ստացած 12.769.000 ՀՀ դրամ գումարին

Բալահովիտ գյուղի բնակիչ Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ա. Աբրահամյանի հետ մետաղի ջարդոնների և ադամանդների առուվաճառք իրականացնելու, այդ վաճառքից ստացված գումարից ամսեկան 100.000 ՀՀ դրամ տրամադրելու պատրվակով չարաշահելով Ա. Աբրահամյանի վստահությունը խաբեությամբ տիրացել է վերջինիս պատկանող Ջրվեժ, Մայակ 6 շենքի բնակարանի առուծախից ստացած առանձնապես խոշոր չափի` 12.769.000 ՀՀ դրամ գումարին:
Այս մասին Shamshyan.com-ը տեղեկացել է դատական դեպարտամենտի պաշտոնական կայքից:

Ա. Հարությունյանը կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 28-ին, դատական քննությունը շարունակվում է: Հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 4-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս