Ռիհաննան բաց զգեստով զվարճացել է Թիմաթիի հետ
Ռուս ռեփեր Տիմոտին այժմ ԱՄՆ-ում է. երգիչն այնտեղ ձայնագրում է իր հիթերից մեկը: Ինչպես գրում է woman.ru-ն, ռեփերին հաջողվել է ծանոթանալ երգչուհի Ռիհաննայի հետ: Վերջինիս հետ Տիմոտին զվարճացել է գիշերային ակումբներից մեկում:
Դա տեղի է ունեցել Լոս Անջելեսի «Blok» ակումբում, որտեղ էլ ռեփերը հանդիպել է Ռիհաննային: Չնայած վերջինիս ուղեկցել են թիկնապահները, նա ակտիվորեն շփվել է և լուսանկարվել է երկրպագուների հետ: Տիմոտին ծանոթացել, լուսանկարվել և զվարճացել է Ռիհաննայի հետ: Երեկոյի ընթացքում Ռիհաննային ցանկացել են լուսանկարել նաև պապարացիները, քանի որ վերջինս բավական անկեղծ հագուստով է եղել: Երգչուհին ակումբում հայտնվել է կարճ թափանցիկ` երգչուհու բարեմասնությունները չթաքցնող զգեստով: