Մահացել է «Մաֆիա» մականունով հերթական «օրենքով գողը»
Գողական աշխարհը, Դեդ Հասանից և Աստամուր Գուլիայից հետո, կրեց ևս մեկ նշանակալից կորուստ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Մոսկվայի կլինիկաներից մեկում կյանքի 57-րդ տարում վախճանվել է քութաիսցի ազդեցիկ «օրենքով գող» Թեյմուրազ Սինաթաշվիլին, որը քրեական շրջանակներում առավել շատ հայտնի է Մաֆիա կամ Քութաիսցի Մերաբ մականունով:
«Փրամ կրայմ» կայքի հաղորդմամբ` Թեյմուրազ Սինաթաշվիլին Քութաիսիի գողական ընտանիքի գաղափարախոսներից մեկն էր: Վերջին անգամ նրա մասին շատ էին խոսում 2009թ.-ին՝ կապված Տարիել Օնիանիի անվան շուրջ պտտվող խոսակցությունների հետ, որը միանշանակ չի գնահատվել քութաիսցի «օրենքով գողերի» կողմից: