Ռիբակը կրկին պատրաստվում է «Եվրատեսիլին» (տեսանյութ)
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող, նորվեգացի երգիչ Ալեքսանդր Ռիբակը պատրաստվում է մասնակցել նաև «Եվրատեսիլ 2013-ին»: Այս անգամ Ռիբակը մրցույթին մասնակցելու է՝ որպես երգի հեղինակ: «I am with you» («Ես քեզ հետ եմ») երգը Ռիբակը գրել է Նորվեգիան ներկայացնող 18-ամյա Աննսոֆի Պետերսոնի համար: Աղջկա հետ Ռիբակը ծանոթացել 2010-ին՝ նորվեգական «X-ֆակտոր» մրցույթի ընթացքում: «Ես քեզ հետ եմ» երգն Աննսոֆի Պետերսոնն արդեն ներկայացրել է «Եվրատեսիլի» նախընտրական փուլի կիսաեզրափակչում և անցել եզրափակիչ փուլ: ««Եվրատեսիլում» հաղթելուց հետո ես միշտ մտածում էի դրա մասին: Բայց միայն 3 տարի անց ես գտա համապատասխան արտիստի: Նա էներգիա ունի, որով կարող է լցնել յուրաքանչյուր բեմ»,- ասել է Ռիբակը: