Ավտովթարի է ենթարկվել Հրազդանի քաղաքապետի եղբայրը

Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00 -ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Արթուր Դանիելյանը, վարելով «Ինֆինիտի» մակնիշի 66 ТТ 909 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ-ոց հատվածում մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշներին և կողաշրջվելով՝ հարվածել ձորակում գտնվող ծառին:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Մինչ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցների ժամանումը ավտոմեքենայի վրայից հանվել էին համարանիշները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը եղել է Հրազդանի քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Արամ Դանիելյանի եղբայրը, իսկ քաղաքապետը ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել է, որ վթարից հետո ավտոմեքենայի համարանիշներն ինքնիրեն պոկվելով թռել են ձորը, ինչը վթարի վայրում հավաքվածների մոտ ծիծաղ է առաջացրել:

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս