«Այս 20-22 տարվա մեջ մենք մի քիչ բռնաբարել ենք երևանցիներին…» (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը խոսեց իր նախընտրական քարոզարշավի, մասնավորապես մարզային մի քանի բնակավայրեր կատարած իր այցերի մասին` նշելով, որ, 1990-ականների համեմատությամբ, Հայաստանը փոխվել է, և մարդկանց մեջ կա որոշակի աճ:

«Տարօրինակ է, որ գյուղում խոսում ես լիբերալիզմից, և քեզ ողջունում են»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Ասուլիսում 168.am-ը հարցրեց, թե որքանո՞վ է Հրանտ Բագրատյանը հնարավոր համարում նախագահական ընտրությունների 2-րդ փուլի անցկացումը, ինչին ի պատասխան նա ասաց, որ իրեն թույլ չի տա նույնիսկ Սերժ Սարգսյանի նկատմամբ սուտ ասել, և խորհուրդ տվեց մեզ իր հետ այցելել այն շրջանները, որտեղ ինքն է եղել, և տեսնել մարդկանց վիճակը և ռեակցիան դեպի իշխանությունները:

«Եթե կարծում են, որ ընտրվելու են, ինչ ասեմ, թող կարծեն»,- ժպտալով ասաց նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը:

Նա նշեց, որ պետք չէ միայն Երևանով սահմանափակվել:

«Հանկարծ այս անգամ ես հայտնաբերեցի, որ երևանցիներն ավելի զուսպ են և ավելի զգույշ, քան թե գյուղերում: Ընդհանրապես, ես գտնում եմ, որ այս 20-22 տարվա մեջ մենք մի քիչ բռնաբարել ենք երևանցիներին, այսինքն ամեն տեղից որ գալիս են, իրենց շահերը ճիշտ չեն ներկայացված, լինեն դրանք իշխանության էշելոններում գտնվող մարդիկ… այսինքն` իշխանության ներսում գտնվող բարոյական էթիկետը, կուլտուրան, այնուամենայնիվ երևանյան չեն:  Բայց եթե դուք գնաք, ասենք, Չինարի գյուղը և համարձակվեք մեկի հետ մի լավ բան խոսել իշխանությունների մասին…երբ խորանաք, դուք սարսափելի վիճակ կտեսնեք: Եթե (Սերժ Սարգսյանը,-Ա.Ս.) մի ձայն ունի բնակավայրերում, հիանալի է»:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում 

Տեսանյութեր

Լրահոս