
Կասիլյասի բացակայությունը Ռեալի ամենամեծ կորուստն է. Մեսսի

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին գտնում է, որ Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի բացակայությունն Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում իրենց մեծ առավելություն է տալիս այդ դիմակայությունում։
«Ակնհայտ է, որ Կասիլյասի բացակայությունը համարվում է «Ռեալի» ամենամեծ կորուստը։ Նա շատ խաղերում է փրկում թիմին։ Սակայն մենք չպետք է կենտրոնանանք դրա վրա։
Էլ Կլասիկոն միշտ էլ առանձին պատմություն է՝ անկախ այն բանից, թե ինչ մարզավիճակով ենք մենք մոտենում այդ խաղին», – արգենտինացու խոսքերն է մեջբերում AS-ն։
Հիշեցնենք, որ «արքայական ակումբի» հիմնական դարպասապահը ձեռքի վիրահատության պատճառով շուրջ 3 ամսով դուրս է եկել շարքից։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը