Յուրա Մովսիսյան. Մեծ ֆուտբոլում հայտնվելուս մասին կարելի է գրքեր գրել և ֆիլմեր նկարահանել
Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը հարցազրույց է տվել Championat.com կայքին։ Հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես է հայտնել մեծ ֆուտբոլում։
«Այս պատմության մասին կարելի է գրքեր գրել և ֆիլմեր նկարահանել։ Ես սովորում էի դպրոցում, սակայն քոլեջ չէի կարող գնալ, քանի որ հնարավորություն չունեի։ Դպրոցական մարզիչս, ով դեռ աշխատում է, ասաց․ «Խաղա՛ քոլեջի իմ թիմում»։ Եվ ես խաղում էի Փասադենա քաղաքի քոլեջի թիմում մեկ սեմեստրի ընթացքում։ Այն պահին,երբ ես ավատեցի դպրոցը և MLS Combine ասածի միջև կար ընդամենը վեց ամիս։ Դրանցից երեքը ես անցկացրեցի քոլեջի թիմում։ Մարզիչն ասաց․ «Ես խոստանում եմ՝ կբերեմ մարզիչներ, ինչպես համալսարանական, այնպես էլ պրոֆեսիոնալ, որպեսզի նրանք տեսնեն քո խաղը»։
Նա շատ լավ կապեր ուներ Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլում, մասնավորապես՝ ծանոթ էր «Լոս Անջելես Գելեքսիի» գլխավոր սկաուտի հետ։ Եվ նա պահեց խոստումը։ Ինչի մասին է խոսքը․ որպեսզի տեղ զբաղեցնես MLS Combine-ում, պետք է, որպեսզի քո օգտին քվեարկի համապատասխան որակավորում ունեցող մի քանի մարզիչ։ Մեկը չէ, այլ մի քանիսը։ Ես այնտեղ միակն էի ոչ մեծ համալսարանից։ Ես ոչինչ էի։ Ընդհակառակը, կային երիտասարդներ, ովքեր մասնակցել էին Օլիմպիադային։
Ես լուրջ ապրումներ ունեցա այն ժամանակ։ Կես տարում ոչ ոքից դառնալ 2006 MLS-ի դրաֆթի 4-րդ համարը, ով միակն էր կրտսեր քոլեջից, և այդպես բարձր դրաֆթ էր ստանում… դա լուրջ ձեռքբերում էր։ Երջանիկ էի, սակայն չէի հասկանում, որ դա իմ կարիերայի միայն առաջին աստիճանն է։ Իսկ իրական աշխատանքը դեռ նոր է սսկվում, և ամեն նոր քայլի հետ դառնում է ավելու ու ավելի դժվար», – ասել է Յուրա Մովսիսյանը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը