Բաժիններ՝

Ինչո՞ւ էր Հովիկ Աբրահամյանն այցելել «Հարսնաքար». մամուլ

«Ականատեսների վկայությամբ, նախօրեին երեկոյան Աժ նախագաh Հովիկ Աբրաhամյանը այցելել է Ավան համայնքում գտնվող, տխրահոչակ «Հարսնաքար» ռեստորանային համալիր»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Աժ նախագահի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում կտրականապես հերքել է, որ նման այցելություն է տեղի ունեցել։ Սակայն երեկ հայտնված այն տեղեկատվությունը, որ Սերժ Սարգսյանի քարոզչությունը սկսվելու է Երևանի Ավան համայնքից, ամեն ինչ դնում է իր տեղը։ Լուրը հետաքրքիր է նրանով, որ Հովիկ Աբրահամյանն ու Ռուբեն Հայրապետյանը հայտնի են, որպես իշխանության ներսի ամենաոխերիմ թշնամիներ։ Բայց նախընտրական գերլարված իրավիճակը հարթում է ներիշխանական ամենասուր հակասությունները։ Իսկ եթե ավելի լուրջ, Հովիկ Աբրահամյանը, թերևս, չի ցանկանում Ավանում Սերժ Սարգսյանին սպասվող թուրքմենբաշիական արդյունքների դափնիները թողնել Ռուբեն Հայրապետյանին։

Ի դեպ, հատուկ հետաքրքրություն է առաջացնում նախագահական ընտրությունների արդյունքները Հովիկ Աբրահամյանի խնամի Գագիկ Ծառուկյանի «տիրույթներում»։ Հավաստի տեղեկություններով, Սերժ Սարգսյանն այստեղ ջախջախիչ պարտություն է կրելու»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031