2013 թվականին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաջնահերթությունները
2013 թվականին աշխարհի մոտ 80 երկրում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ծավալած գործունեության զեկույցում նշված են կազմակերպության առաջնահերթությունները.
«Այսպես կոչված «Արաբական գարունը» հանգեցրեց տարբեր տիպի նոր առաջադրանքների, խնդիրների ու անկայունության ձևերի առաջացմանը: Եթե վերջին տարում մի շարք երկրների հաջողվեց խաղաղ անցում կատարել քաղաքական այլ համակարգի և անցկացնել հաջող ընտրություններ, ապա մյուսները բախվեցին սոցիալական զգալի հուզումների կամ զինված հակամարտությունների: Սիրիայում գրանցվեցին ամենաուժգին զինված բախումները և դրանց հումանիտար հետևանքները:
Սիրիայում սպանվել կամ վիրավորվել է տասնյակ հազարավոր մարդ, իրենց տներն են լքել հարյուր հազարավոր մարդիկ, հազարավոր անձինք էլ հայտնվել են ազատազրկման մեջ: Իրավիճակի պահպանումը բավական ծանր հետևանքներ է ունենալու քաղաքացիական անձանց վրա: Մտահոգության տեղիք է տալիս նաև այդ իրավիճակի ազդեցությունը տարածաշրջանի վրա:
2012 թվականին մի շարք տագնապահարույց իրադարձություններ գրանցվեցին Մալիի հյուսիսում, որոնք սննդամթերքի ճգնաժամից արդեն իսկ տառապող այդ տարածաշրջանում ծնեցին հումանիտար նոր պահանջներ և անհանգստություն առաջացրին հարևան երկրներում: Այդ իրադարձությունները խաթարում են տեղական շուկաները և խանգարում են առաջին անհրաժեշտության ծառայությունների հատկացմանը, օրինակ առողջապահության, ջրամատակարարման և էլեկտրամատակարման ոլորտներում: Դրանով իսկ Մալիի հյուսիսում բնակչության զգալի մասը հայտնվել է բավական խոցելի դրության մեջ:
Աֆղանստանում ընթանում է անվտանգության ապահովման ոլորտում միջազգային ուժերից տեղի իշխանություններին լիազորությունների փոխանցման գործընթացը, որը պետք է հող նախապատրաստի մինչև 2014 թվականն Աֆղանստանից օտար զինվորական կոնտինգենտի վերջնական դուրս բերումը: Դա լուրջ մտահոգություններ է առաջացնում աֆղան բնակչության ապագայի վերաբերյալ, ով վերջին երեք տասնամյակներին մշտապես ապրում է վտանգի մեջ և ենթարկվում է կոշտ վերաբերմունքի:
Ձգձգվող զինված հակամարտություններ ունեցող մի շարք երկրների բնակչությունը տառապում է չափազանց անկայունության հետևանքներից: Այդպիսի երկրներից մեկը Սոմալին է, ուր 2012 թվականին ուժեղացավ դիմակայությունը Ժամանակավոր դաշնային կառավարության և «Ալ-Շաբաբ» շարժման միջև: Դրա հետևանքով բազմաթիվ սոմալեցիներ՝ հատկապես երկրի կենտրոնում և հարավում, ենթարկվեցին բազում վտանգների և հայտնվեցին մեծ կարիքների մեջ:
Սուդանի ու Հարավային Սուդանի միջև տեղի ունեցած ռազմական գործողությունները և յուրաքանչյուր երկրում գրանցված ներքին հակամարտությունների հետևանքները հանգեցրին բնակչության լայնամասշտաբ տեղափոխմանը և փախստականների քանակի աճին: Իրաքի բնակչությունը նախկինի նման տառապում է չդադարող բռնություններից, որոնք հաճախակիացան ամռանը:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում տեղի ունեցավ կառավարական ուժերի և «Մ23» խմբավորման միջև ռազմական ակտիվ գործողությունների հերթական էսկալացիան, որը հանգեցրեց քաղաքացիական անձանց վրա կատարված բազում հարձակումների: Ռազմական գործողությունները շարունակվեցին նաև Կոլումբիայի տարբեր շրջաններում՝ չնայած նրան, որ հակամարտության դադարեցման վերաբերյալ բանակցություններ են սկսվել Կոլումբիայի կառավարության և Հեղափոխական զինված ուժերի միջև, ինչն ընթանում է արդեն մի քանի տասնամյակ:
Միջհամայնքային բախումներ գրանցվեցին Ասիայի մի շարք շրջաններում, իսկ աֆրիկյան որոշ երկրներում տեղի ունեցան միջցեղային բախումներ և կազմակերպված զինված բռնություն: Դրանք առաջացրել են բավական լուրջ հումանիտար հետևանքներ: Եվ վերջապես նախկինի նման աշխարհում մոլեգնում է տնտեսական շարունակական ճգնաժամը, որը հանգեցնում է Եվրոպայում պարտքերի ու գործազրկության աճին, ինչպես նաև ներգաղթյալ աշխատողների կողմից իրենց հարազատներին դրամական փոխանցումների ծավալի նվազեցմանը հակամարտություններով լեցուն երկրներ:
2012 թվականի հակամարտությունները և բռնությունները համայն աշխարհում կործանել են միլիոնավոր մարդկանց կյանքը: Իրենց տները հարկադիր լքած մարդիկ կորցրել են ողջ ունեցվածքը և գոյատևման միջոցները, բաժանվել են իրենց հարազատներից: Առանձնապես խոցելի դրության մեջ են հայտնվել ազատազրկված անձինք, որոնք ենթարկվում են վատ վերաբերմունքի և անհետացման վտանգի տակ են:
2012 թվականի մի շարք հակամարտություններ լայնորեն լուսաբանվեցին ԶԼՄ-ների կողմից և վեր հանվեցին դրանց հումանիտար հետևանքները, ինչը չի կարելի ասելի բազմաթիվ ձգձգվող զինված հակամարտությունների պարագայում, որոնց անհետաձգելի խնդիրները շարունակեցին մնալ աննկատ:
ԿԽՄԿ-ի անհետաձգելի միջամտությունն է պահանջում այն իրավիճակը, որում քաղաքացիական անձինք և ամբողջական համայնքներ մուտք չունեն դեպի առաջին անհրաժեշտության առարկաներ և ծառայություններ, որպիսիք են առողջապահությունը, կրթությունը, ջուրը և առողջարարությունը: Դրա պատճառն այն է, որ նրանք հայտնվում են ռազմական գործողությունների շրջանում և նրանց ազատ տեղաշարժվելը սահմանափակված է: Դա տեղի է ունենում խոշոր քաղաքներում, գյուղերում և բնակելի շրջաններում, ուր ռազմական գործողությունների հետևանքով շենքերն ու ենթակառույցները վնասված են կամ ոչնչացված, իսկ շրջանները պաշարված են այս կամ այն կողմից այնպես, որ քաղաքացիական անձինք հայտնվում են ծուղակում և չեն կարողանում դիմել զինվորներին կամ զինված խմբավորման անդամներին՝ վախենալով հալածվելուց ու ձերբակալվելուց:
ԿԽՄԿ-ն ընդգծում է, որ որպես հիմնական խախտումներ` շարունակում են մնալ առանց դատի մահապատիժները, կոնկրետ լիկվիդացիան, մահվան, անհետացման, հարկադիր վերաբնակեցման սպառնալիքները, անչափահասների հավաքագրումը, բուժանձնակազմների վրա հարձակումները և սեռական բռնությունները: Հակամարտությունները և բռնության մյուս իրավիճակներն առաջացնում են բնակչության զանգվածային տեղափոխություններ թե՛ երկրի ներսում, թե՛ հարևան երկրներում:
Հաճախ պետությունն ի վիճակի չի լինում ադեկվատ արձագանքել երկրի ներքին տեղահանումներին, ինչի պատճառը հիմնականում այն է, որ նա սահմանափակ վերահսկողություն է ունենում երկրի մի շարք շրջաններում, ինչպես նաև ռեսուրսների պակասը և այդ երևույթի մասշտաբները չճանաչելու ցանկությունը: ԿԽՄԿ-ն ակնդետ ուշադրություն է հատկացնում բազմաթիվ հակամարտություններում գրանցված բժշկական կառույցների, տրանսպորտային միջոցների ու անձնակազմի, այդ թվում նաև շտապօգնության մեքենաների, փրկարար ծառայությունների աշխատակիցների, հիվանդանոցների ու պոլիկլինիկաների դեմ պարբերական հարձակումների վրա, ինչը սպառնալիքի տակ է դնում անհետաձգելի օգնության ցուցաբերումը:
Տարբեր հակամարտություններում անվտանգության բացակայությունը և հսկիչ-անցագրային կետերի քանակի մեծացումը ժամանակավորապես առանձին շրջաններին կտրում են քաղաքի մյուս շրջաններում հասանելի բուժօգնությունից: Նույնը վերաբերում է գյուղական շրջաններին, ուր գյուղացիները չեն կարողանում հասնել տեղի բուժկետեր, քանի որ դրա համար անհրաժեշտ է հատել ռազմաճակատի գիծը: Հսկիչ անցագրային կետերում անհապաղ բուժօգնության կարիք ունեցող հիվանդների տարհանման ժամանակ գրանցված ձգձգումները կանոնավոր կերպ սպառնալիքի տակ են դնում այդ հիվանդների կյանքը:
Բացի այդ, երբեմն բարդեցված է քաղաքացիական անձանց համար հիվանդանոցներ մուտք գործելը՝ կապված նրա հետ, որ դրանց հարևանությամբ ծավալված են ռազմական ստորաբաժանումներ, որոնք սպառնում են քաղաքացիական բնակչությանը և որոշ դեպքերում էլ ձերբակալում են հրազենային վնասվածք ստացած վիրավորներին: Եղել են նաև դեպքեր, երբ զինված անձինք հարձակվել են հիվանդանոցների վրա, գրավել են դրանք և թալանել ու առևանգել են դրանց հիվանդներին:
ԿԽՄԿ-ն շարունակելու է աշխատանքներ տանել լայն տարածում գտած վատ վերաբերմունքի, կտտանքների ու սեռական բռնությունների ֆիզիկական ու հոգեբանական հետևանքների հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ: Բանտերում հիմնական բժշկական խնդիրները ծագում են հարցաքննության ժամանակ վատ վերաբերմունքի հետևանքով:
Հակամարտության և բռնությունների գոտիների հիմնական խնդիրներից մեկն էլ բռնաբարությունն է, որը մշտական սարսափ է համարվում շատ մարդկանց՝ հիմնականում կանանց և որոշ դեպքերում նաև տղամարդկանց համար: Երբեմն այդ զոհերը և նրանց երեխաներն այնքան խայտառակված են լինում, որ չեն ցանկանում կամ կարողանում տուն վերադառնալ: Հակամարտության և բռնությունների գոտիներին բնորոշ են նաև թալանի, ունեցվածքի ոչնչացման ու սպանությունների դեպքերը:
2012 թվականը ցույց տվեց, որ բազմաթիվ հումանիտար կազմակերպություններ ինչպիսի բարդությունների են բախվում հակամարտության գոտիներ մուտք գործելու թույլտվության ստացմա նհամար: Դա են վկայում Սիրիայի և Մալիի հյուսիսի իրադարձությունները: Մի շարք դեպքերում հումանիտար կազմակերպությունները զինված խմբավորումների կողմից բախվել են սպառնալիքների: 2012 թվականին չնայած բազմաթիվ խնդիրներին, որոնք խանգարում են իր չեզոք, անկողմնակալ և անկախ հումանիտարգ ործունեությանը՝ ԿԽՄԿ-ն կարողացավ բարդ պայմաններում մուտք գործել և հարաբերություններ հաստատել բազմաթիվ զինված դերակատարների՝ կառավարական կամ ապստամբական ուժերի հետ:
2012 թվականն անվտանգության տեսանկյունից դարձավ ամենաբարդը 2003 և 2005 թվականներից հետո: Տարվա առաջին կեսին ԿԽՄԿ-ն վերապրել է պատանդների վերցման երեք իրավիճակ: Պակիստանում պատանդ վերցված ԿԽՄԿ-ի աշխատակիցը սպանվեց, ինչը հանգեցրեց այդ երկրում կազմակերպության աշխատակիցների քանակի և գործունեության զգալի կրճատմանը: Եմենի գյուղերից մեկում օդային հարձակման ժամանակ զոհվեց կազմակերպության ներկայացուցիչը:
ԿԽՄԿ-ն նաև մի շարք երկրներում բախվել է անվտանգության ոլորտին առնչվող լուրջ միջադեպերի: Դրանք վերաբերում են Աֆղանստանին, Կոնգոյին, Լիբիային ու Սոմալիին: 2012 թվականի սեպտեմբերի դրությամբ զոհվեց Սիրիական Արաբական Կարմիր մահիկի չորս անդամ: Այսպիսով, 2013 թվականին ԿԽՄԿ-ի գլխավոր ձգտումը և հիմնական առաջադրանքներից մեկը լինելու է տուժած բնակչությանն ու առանձին անձանց հետ հանդիպելը և նրանցկ արիքների որակյալ և բազմակողմ բավարարումը:
Ընդհանուր առմամբ, 2013 թվականին ԿԽՄԿ-ի նպատակներն իրականացնելու համարանհրաժեշտ է 988.7 միլիոն շվեյցարական ֆրանկ: 2013 թվականի սկզբին ԿԽՄԿ-ն իրականացնելու է 7 օպերաացիա, որոնց բյուջեն գերազանցելու է 40 միլիոն շվեյցարական ֆրանկը: Նրա խոշորագույն օպերացիաներն իրականացվելու են Աֆղանստանում (86.5 միլիոն շվեյցարական ֆրանկ), Իրաքում (66.5 միլիոն շվեյցարական ֆրանկ), Սոմալիում (66.2 միլիոն շվեյցարական ֆրանկ), Կոնգոյում (58.8 միլիոն շվեյցարական ֆրանկ), Հարավային Սուդանում (56.8 միլիոն շվեյցարական ֆրանկ), Սիրիայում (51.2 միլիոն շվեյցարական ֆրանկ), Իսրայելում ուօկուպացված տարածքներում (46.9 միլիոն շվեյցարական ֆրանկ), Սուդանում (39 միլիոն շվեյցարական ֆրանկ), Նիգերում (37.5 միլիոն շվեյցարական ֆրանկ), Եմենում (34 միլիոն շվեյցարական ֆրանկ) և Կոլումբիայում (33.2 միլիոն շվեյցարական ֆրանկ):
ԿԽՄԿ-ն շարունակելու է ուշադրություն հատկացնել շուտափույթ, անհետաձգելի օգնության ցուցաբերմանը, ինչպես նաև ձգձգվող զինված հակամարտությունների բազմաթիվ հետևանքների դեմ պայքարին: Նա առավել արդյունավետ է դարձնելու իր գործունեությունը՝ հանուն ազատազրկման մեջ գտնվողների, վիրավորների ու հիվանդների, հաշմանդամների, վերաբնակների ու գաղթականների բարեկեցության և կարիքների բավարարման, ինչն առաջին հերթին վերաբերում է կանանց ու երեխաներին:
Յուրաքանչյուր օր ԿԽՄԿ-ի 12.000 աշխատակիցներ աշխատում են թեժ կետերում՝ հակամարտությունների ու բռնությունների սարսափելի հետևանքներից տառապող մարդկանց կյանքը դեպի լավը փոխելու համար»: