Էմոցիաների արտահայտումը երկարեցնում է կյանքը
Մարդկանց մոտ, ովքեր չեն արտահայտում իրենց էմոցիաները, մեծանում է սրտանոթային համակարգի և օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը: Ինչպես գրում է «Аргументыифакты»-ին, այս եզրակացությանն են հանգել գերմանացի գիտնականները: Նրանք համոզված են, որ մարդիկ, չթաքցնելով իրենց էմոցիաները, երկարեցնում են իրենց կյանքը:
Չնայած նրան, որ քաղաքավարության կանոնները պահանջում են զսպել սեփական, հատկապես բացասական էմոցիաները, գիտնականները պնդում են, որ էմոցիաների արտահայտումը դրական ազդեցություն է ունենում առողջության վրա:
Վրդովմունքը, զայրույթն ու ատելությունը հանգեցնում են անոթազարկի հաճախացման, ինչպես նաև զարկերակային բարձր ճնշման: Արդյունքում «բռնկվող մարդիկ» միջինը 2 տարի ավելի են ապրում զուսպ ու սակավախոս մարդկանցից, որոնք ընդունակ են չարտահայտել նույնիսկ ամենաուժեղ էմոցիաները:
Գիտնականները նշել են, որ եթե բռնկվող մարդկանց մոտ հաճախակի դարձած անոթազարկն ու զարկերակային բարձր ճնշումն անցնում են էմոցիաների բռնկման ավարտից հետո, այն դեպքում, երբ զուսպ մարդկանց մոտ անոթազարկը հաճախակի դարձած մնում է բավական երկար ժամանակ: Այս երևույթները հետագայում, ըստ գիտնականների, կարող են հիվանդությունների պատճառ դառնալ:
Հետազոտության հեղինակները 10 տարվա ընթացքում հետևել են 6000 կամավորների առողջությանը: