
Խոշոր ավտովթար` Սայաթ-Նովա փողոցում. (լուսանկարներ)

Դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում, Սայաթ-Նովա փողոցում՝ «Անի» Հյուրանոցի դիմաց, բախվել են «Mercedes C» մակնիշի 23 ՕՕ 626 համարանիշի և «Mercedes S» մակնիշի 80 PP 888 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով վարորդները և ևս երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Աբովյան խաչմերուկից մինչև Նալբանդյան խաչմերուկն ընկած Սայաթ-Նովա փողոցի հատվածում դադարեցվել էր տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Նշվում է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի առջևի և ետևի մասում գարեջրի դատարկ և լիքը շշեր են եղել: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վիրավոր աղջիկները գիշերային ակումբի պարուհիներ են եղել: