Արամ Կարապետյանը10 տարվա մշտական բնակության մասին տեղեկանք է ստացել. մամուլ
«Ըստ «ժողովուրդի»` ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների` երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ՀՀ անձնագրերի և վիզաների վարչությունից ստացել է տեղեկանք վերջին 10 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության մասին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.
«Այս լուրը հետաքրքիր է այն առումով որ 2003թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանությունը նման տեղեկանք չտվեց Կարապետյանին: 10 տարվա մշտական բնակության մասին տեղեկանք չտրվեց նաև 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ:
Ըստ երևույթին, այս անգամ Կարապետյանին անհրաժեշտ տեղեկանքը տրվեց, քանի որ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահն արդեն հայտարարել է, որ չի առաջադրվելու: Այլ կերպ ասած` վտանգ չկա»: